Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հերթական թիրախային հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող ենթակառուցվածքներին: Համացանցում են հայտնվել Կոտովսկ քաղաքում Wildberries ընկերության պահեստի վրա հարձակման հետևանքները պատկերող կադրերը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ քաղաքապետը դիմել է բնակիչներին՝ հորդորելով առաջիկա երկու օրերին անվտանգության նկատառումներից ելնելով դուրս չգալ տներից:
Զուգահեռաբար, ԱԹՍ-ների թիրախում է հայտնվել նաև Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանը: Սա ռազմավարական կարևորության օբյեկտ է, որը վառելիքով էր ապահովում նաև Մոսկվայի տարածաշրջանը: