Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.08.2026 | 14:17

Ազգային ժողովում Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Իրինա Յոլյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցեր ուղղեց Գորիսի նախկին փոխքաղաքապետին՝ հետաքրքրվելով նրա հրաժարականի իրական դրդապատճառների և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործունեությունը գնահատելու վերաբերյալ։

«Դուք Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարական տալիս նշել էիք, որ դա պայմանավորված է անձնական պատճառներով։ Կխնդրեմ նշել, թե որո՞նք էին այդ պատճառները։ Եվ երկրորդ՝ որպես Գորիսի նախկին փոխքաղաքապետ, ինչպե՞ս եք գնահատում Առուշ Առուշանյանի գործունեությունը»,- հարցրեց Թունյանը։

Անդրադառնալով Գորիսի համայնքապետարանի աշխատանքին և Առուշանյանին՝ Յոլյանը հավելեց․ «Ես այնտեղ գրեթե 10 տարի աշխատել եմ։ Գորիսի համայնքապետարանը շատ լավ թիմ ունի, և տարեկան մոտ 50-60 ծրագիր ենք իրականացրել, ինչը բացառիկ ցուցանիշ է համայնքների համար։ Ես հպարտանում եմ իմ անցած ճանապարհով և ուրախ եմ, որ իմ համայնքը զարգանում է»։

Leave a comment