ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «CNN-ի այս հոդվածը պետք է սառը ցնցուղ լինի խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ բոլոր ոգևորվածների համար:
Հոդվածում ասված է, որ
– այս պահին ԱՄՆ-ում գործող որևէ մոդուլային ատոմակայան գոյություն չունի,
– աշխարհում այդ տեխնոլոգիայով աշխատող երեք ատոմակայան կա` մեկը Ռուսաստանում, երկուսը` Չինաստանում,
– առաջին մոդուլային ատոմակայանները ԱՄՆ-ում սպասվում են 2030-ներին,
– փորձագետները զգուշացնում են, որ առայժմ չկա որևէ վերջնական հաջողված տեխնոլոգիա,
– որ դրանք կարող է արտադրեն շատ թանկ էլեկտրաէներգիա,
– որ կարող են լինել ոչ շահավետ:
Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող և, ըստ ամերիկյան փորձագետների, կասկածելի հեռանկարներ ունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ, մերժելով փորձարկված և աշխատող տարբերակները:
Սա ուղղակի մեր ատոմային էներգետիկայի սահուն փակման ծրագիր է, Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական «նվերը» մեր ժողովրդին:
Եվ դուք դեռ մտածում եք, որ նա արդեն բոլոր հնարավոր վնասները մեր ազգին հասցրե՞լ է»: