Ինչպե՞ս է ՀՀ 2–րդ նախագահի ընտանիքը դարձել միլիոնատեր․ Քոչարյանը պատասխանել է Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20260826/inchpes-e-hh-2rd-nakhagahi-yntaniqy-dardzel-milivonater-qvocharjany-pataskhanel-e-pashinjanin-106137941.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27870152_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5685c79c69251134989f7ee77ccd8ccb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն քոչարյան, սեդրակ քոչարյան, ռոբերտ քոչարյան, բիզնես, նիկոլ փաշինյան, քրեական գործ

լևոն քոչարյան, սեդրակ քոչարյան, ռոբերտ քոչարյան, բիզնես, նիկոլ փաշինյան, քրեական գործ

Բաժանորդագրվել

Լևոն Քոչարյանը նշեց՝ ուրախ կլինի, եթե ՀՀ գլխավոր դատախազն իր գործով գա խորհրդարան, քանի որ այդ դեպքում կկարողանա շատ հարցերի մասին ավելի բացահայտ խոսել։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահի որդիները` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը, շատ վաղ տարիքից բիզնեսով են զբաղվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչու են Քոչարյանները միլիոնատեր։

Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Փաշինյանն իր ելույթում նաև հռետորական հարցադրում արեց, թե ինչպես է եղել, որ ինքը 8 տարի երկիր է ղեկավարել ու միլիոնատեր չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի է պաշտոնավարել ու միլիոնատեր է։

«2023 թվականից այն մասով, որ մեր դեմ դատարանում հայցեր են ներկայացրել, մի շարք բիզնեսներ այսօր կալանքի տակ են։ Ամեն ինչ, որտեղ մենք մասնակցություն ունենք՝ կալանքի տակ է։ Բիզնեսն աշխատում է, բայց շահույթ այդտեղից չի լինում ստանալ։ Ես և եղբայրս շատ վաղ տարիքից բիզնես գործունեությամբ ենք զբաղվել։ Սա չի եղել օրենքից դուրս, ու չգիտեմ, թե ինչ թվեր են ասում։ Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել ու շատ հեռու եմ եղել միլիոնատեր լինելուց»,- ասաց Քոչարյանը։

Ընդգծեց՝ չգիտի, թե իրավապահ համակարգն ինչ թվեր է ներկայացնում ու ինչպես են հաշվարկում։ Նա ասաց, որ ինքն ինչ-որ գույք կամ որևէ կազմակերպությունում մասնաբաժին ունի, որի արժեքը ժամանակի ընթացքում բարձրանում է, ու այնպես չէ, որ ամեն օր հաշվարկում են այդ գումարները։ Պատգամավորը վստահեցրեց՝ ամեն ինչ հայտարարագրված է, այն, ինչ ունի, երևում է։

Լևոն Քոչարյանը նշեց՝ ուրախ կլինի, որ ՀՀ գլխավոր դատախազն իր գործով գա խորհրդարան, քանի որ նախաքննական գաղտնիքի պատճառով ինքն այս պահին չի կարողանում շատ բաներ բացահայտ ասել։

Leave a comment