Օգոստոսի 10-ից 14-ը ՀՀ սահմանապահ զորքերի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները Տեխաս նահանգի Էլ Պասո բնակավայրում մասնակցեցին ԱՄՆ մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության միջազգային երկաթուղային սահմանային հսկողության հարցերին նվիրված դասընթացին: Ա
Դասընթացը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ մաքսային ու սահմանային հսկողության ամերիկյան փորձին, ռիսկերի գնահատման վրա հիմնված թիրախային ստուգումների և երկաթուղային փոխադրումների սահմանային զննումների հետ կապված աշխատանքներին։
Նրանք նաև հնարավորություն ունեցան դիտարկել այս աշխատանքները գործնականում և կարծիքներ փոխանակել սահմանային հսկողության ապահով ու արդյունավետ կազմակերպման մոտեցումների վերաբերյալ, որոնք կիրառելի կլինեն Հայաստանում ԹՐԻՓՓ նախաձեռնության շրջանակում՝ տարածաշրջանային երկաթուղային կապակցվածության ընդլայնման համատեքստում։
ԱՄՆ մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայությունը միջազգային երկաթուղային սահմանային հսկողության հարցերին նվիրված դասընթացն առաջարկվում է գործընկեր պետություններին՝ սահմանային անցակետերի ամրապնդմանը և սահմանային անվտանգության կարողությունների մեծացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։