7 զինվորների վրաերթի դեպքով ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260826/7-zinvvorneri-vraerti-depqvov-dzerbakalvel-e-tshambaraki-zvoramasi-gumartaki-shtabi-pety-zlm-106136887.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105934656_0:546:960:1266_1920x0_80_0_0_2b1e7f54b94de791398bbf29fc5881d3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ճամբարակ, վրաերթ, զինվոր, մահ, զորամաս, ձերբակալություն, սպա

ճամբարակ, վրաերթ, զինվոր, մահ, զորամաս, ձերբակալություն, սպա

Բաժանորդագրվել

Զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է ճանապարհին վազեցնել։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։ Այս մասին գրում է ArmLur-ը` հղում անելով իր աղբյուրներին։
Նշենք, որ օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կայքի տեղեկություններով` զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել, որը բանակային կանոնակարգում սահմանված չէ որպես պատիժ։

Հիշեցնենք, որ Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, ձերբակալվել է։

Վիրավոր զինծառայողներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։

Leave a comment