Իրանի դեսպանն ու ՀՀ փոխնախարարը քննարկել են Արաքսի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումը

Իրանի դեսպանն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը քննարկել են Արաքս գետի վրա հայ-իրանական սահմանին երկրորդ սահմանային կամրջի կառուցման նախագիծը։

Նախագծի իրականացումը նախատեսվում է՝ երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունն ավելացնելու և բեռնափոխադրումների ծավալները մեծացնելու նպատակով։ Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները նախկինում ևս նշել են, որ նոր կամուրջը կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Երկրորդ կամրջի կառուցման աշխատանքների նախագծումը սկսվել էր դեռևս 2023 թվականի վերջին, իսկ 2025 թվականին Հայաստանը և Իրանը պայմանավորվել էին դրա կառուցման վերաբերյալ։

Նախագիծը նախատեսված է գործող կամրջին զուգահեռ՝ հայ-իրանական սահմանային անցակետի տրանսպորտային հնարավորությունները ընդլայնելու համար։ կողմերը նաև պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալն ավելացնելու ուղղությամբ։

Leave a comment