«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ընտրվեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 

Բաժանորդագրվել

Լրացվում է

Ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահը ՔՊ–ից պետք է լինի, 1-ը` «Հայաստան» խմբակցությունից, իսկ մնացած 3-ինը` «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր 56 կողմ, 48 դեմ ձայներով ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանին։

Ինչպես հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը, փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախորդ անգամ առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, որին իշխող մեծամություն կազմող «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ էր քվեարկել։ Հարությունյանի թեկնածության վերաբերյալ ՔՊ պատգամավորների մեծամասնությունն իր ելույթներում դրական էր արտահայտվել։

ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեռ նախագահ չունի։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը, որը չէր ընտրվել։

Leave a comment