Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ցինիզմ է. Վոլոդին

Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ցինիզմ է, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, որովհետև եթե Հայաստանն օրենք է ընդունում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։

Ինչո՞ւ եք խաբում դրա մասնակիցներին։ Դա ցինիզմ է, դա սխալ է։ Վերցրեք և ասեք՝ դուք գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ», – «Вести»-ին տված հարցազրույցում ասել է Վոլոդինը։

Հարցազրույցից մի հատված հրապարակվել է «Макс»-ում և Տելեգրամում Վյաչեսլավ Վոլոդինի ալիքներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment