Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA


Քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» (SDF) զորքերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է կառույցի լուծարման և սիրիական բանակին ինտեգրվելու մասին, հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։


 


«Մենք բացում ենք խաղաղության, կայունության և վերակառուցման գլուխ Սիրիայի պատմության մեջ և լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք SDF-ի գոյության ավարտի մասին որպես անկախ ռազմական ուժ», – հայտարարել է քրդերի առաջնորդը՝ ելույթ ունենալով Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո տեզի ունեցած մամուլի ասուլիսում։


 


Աբդին նաև նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար վարչակազմը կդառնա պետական ​​ապարատի մաս։

Դիտումների քանակ6

Leave a comment