Կրակոցներ Կանադայի դպրոցներից մեկում. 10 զոհ կա, ավելի քան 20 վիրավոր

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցների տվյալներով՝ կրակողը կին է եղել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կանադայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 10 մարդ մահացել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Բրիտանական Կոլումբիա նահանգի ոստիկանության տվյալներով՝ կրակոցները հնչել են Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում։

ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակողը կին է եղել։ Նա սպանել է 9 մարդու, այնուհետև ինքնասպան է եղել։

Դպրոցականները պատմել են, որ կրակոցների ժամանակ ստիպված են եղել թաքնվել պահարանում։

Այս դեպքից հետո Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հետաձգել է մյունխենյան այցը, որտեղ պետք է մասնակցեր անվտանգության համաժողովին։

Leave a comment