Թե կոնկրետ ում հետ է Ռատկլիֆը նախատեսում բանակցություններ վարել՝ չի հստակեցվում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա՝ հանդիպումներ անցկացնելու համար: Այս մասին հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ջեյկոբսի տվյալներով՝ ԱՄՆ հետախուզության ղեկավարը ժամանել է ամերիկյան ռազմական օդուժի ինքնաթիռով։ Թե կոնկրետ ում հետ է Ռատկլիֆը նախատեսում բանակցություններ վարել՝ չի հստակեցվում։
«Boeing C-17 Globemaster III» ինքնաթիռը՝ RCH4555 բորտային համարով, Վնուկովոյում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 10:04-ին: Այն ժամանել է Ռիգայից, որտեղ գտնվում էր օգոստոսի 23-ից։ Մինչ այդ օդանավը Լատվիայի մայրաքաղաք էր ժամանել Մերիլենդ նահանգի Քեմփ-Սփրինգսից, որտեղ տեղակայված է «Էնդրյուս» ավիաբազան:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեղեկություն չունի Վնուկովո՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռի ժամանման մասին: