Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել ավտոմեքենայում

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել ավտոմեքենայում (տեսանյութ)

Գյումրու Տերյան փողոցում պայթել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Ականատեսների փոխանցմամբ՝ վարորդը նախ գազի արտահոսքի ձայն է լսել, ապա հասցրել է դուրս գալ մեքենայից։ Այս մասին տեղեկացնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը։ 

Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից վաճառասրահը, հյուրատունը և կայանված ավտոմեքենաները։ Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ներկայացուցիչները։ Ժամը 17:50-ի դրությամբ՝ «Գյումրի» բժշկական կենտրոն պայթյունի հետևանքով տեղափոխված կամ դիմած անձինք չկան։ Այս մասին հայտնել են բժշկական կենտրոնից։

Leave a comment