Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիի Տերյան փողոցում պայթել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Ականատեսների խոսքով՝ վարորդը լսել է գազի արտահոսքի ձայն, հասցրել է դուրս գալ մեքենայից, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Նախնական տվյալներով՝ լուրջ վնասվածք ստացածներ չկան։ Պայթյունի հետևանքով վնասվել են հարակից վաճառասրահը, հյուրատունը և կայանված ավտոմեքենաները։ Տեղում աշխատում են ՆԳՆ ներկայացուցիչները։ Հրաչ Սահակյան

Leave a comment