https://arm.sputniknews.ru/20260825/rusastany-cncumner-chi-spasum-hajastani-het-arevtri-tsavalneri-krtshatumic-rd-agn-106110939.html
Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Առանձին ապրանքների ներմուծման սահմանափակումներն ուղղված են ԵԱՏՄ սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանող անվտանգ արտադրանքը Ռուսաստան… 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T18:09+0400
2026-08-25T18:09+0400
2026-08-25T18:09+0400
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
հայաստան
առևտուր
ռոսսելխոզնադզոր
արտահանում
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_84e084ec4a9e32b6dbd8572be30c96be.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ հանրապետության մասնաբաժինը ՌԴ արտաքին առևտրում մեծ չէ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։Նրա խոսքով՝ առանձին ապրանքների ներմուծման սահմանափակումներն ուղղված են ԵԱՏՄ սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանող անվտանգ արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարումների ապահովմանը:«Միության անդամ երկրների պետական սահմանների անցման կետերում պետական վերահսկողական մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ–ի մասին պայմանագրով», – պարզաբանել է դիվանագետը:Հանրաքվեի մասին ԵԱՏՄ հայտարարությունը բարեկամական ժեստ եմ ընկալել. Փաշինյան2025 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Եվրամիությանը Հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք։ Նույն թվականի ապրիլին փաստաթուղթը ստորագրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ և ԵԱՏՄ մաքսային միություններին միաժամանակյա անդամակցությունն անհնար է:Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության վերցված բոլոր ապրանքների ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը այդ միջոցառումները բացատրում է հայ արտադրողների կողմից արտադրանքի որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ՝ ընդգծելով, որ սահմանափակումներն առնչություն չունեն քաղաքականության հետ։ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն ՀՀ–ին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_14612a505eae0c2cd7622f3dcb7c6b2a.jpg.webp
հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, հայաստան, առևտուր, ռոսսելխոզնադզոր, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, հայաստան, առևտուր, ռոսսելխոզնադզոր, արտահանում, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
Առանձին ապրանքների ներմուծման սահմանափակումներն ուղղված են ԵԱՏՄ սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանող անվտանգ արտադրանքը Ռուսաստան մատակարարելու ապահովմանը:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ հանրապետության մասնաբաժինը ՌԴ արտաքին առևտրում մեծ չէ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Դա որևէ կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այնքան էլ բարձր չէ, իսկ ՀՀ ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ աննշան է»,-ասաց Աղասանդյանը:
Նրա խոսքով՝ առանձին ապրանքների ներմուծման սահմանափակումներն ուղղված են ԵԱՏՄ սանիտարական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանող անվտանգ արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարումների ապահովմանը:
«Միության անդամ երկրների պետական սահմանների անցման կետերում պետական վերահսկողական մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ–ի մասին պայմանագրով», – պարզաբանել է դիվանագետը:
2025 թվականի մարտին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Եվրամիությանը Հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք։ Նույն թվականի ապրիլին փաստաթուղթը ստորագրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ և ԵԱՏՄ մաքսային միություններին միաժամանակյա անդամակցությունն անհնար է:
Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության վերցված բոլոր ապրանքների ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը այդ միջոցառումները բացատրում է հայ արտադրողների կողմից արտադրանքի որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ՝ ընդգծելով, որ սահմանափակումներն առնչություն չունեն քաղաքականության հետ։