Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

25.08.2026 | 17:39

«Ձեր մաֆիայի ժամանակները պրծել են, երբ ում ուզում էիք՝ առնում էիք, ում ուզում էիք՝ ծախում էիք։ Ժողովրդից տարած ամեն ինչ վերցնելու ենք, վերադարձնելու ենք կոպեկ առ կոպեկ, հատիկ առ հատիկ՝ անկախ նրանից, թե ում ընկերն է կամ ում բարեկամը»,- այս մասին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձմանը, դատական համակարգի անկախության չարաշահմանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող տարածքների խուզարկություններին։

«Ասում են՝ Սահմանադրությունն ասում է՝ դատական համակարգն անկախ է։ Ումի՞ց է անկախ դատական համակարգը․ ժողովրդի՞ց։ Իրենք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ, ու մաֆիոզների հետ պետք է գրպանեն ՀՀ ժողովրդին։ Ղալլաթ եք արել, գլուխներդ պատին եք տվել։ Հնազա՛նդ ժողովրդի կամքը կկատարեք, հնազա՛նդ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment