ԱՄՆ-ն կարող է վերադարձնել Իրանի դեմ գործողության պատճառով տարհանված դիվանագետներին․ NYT

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է վերադարձնել Իրանի դեմ գործողության պատճառով Մերձավոր Արևելք տարհանված դիվանագետներին, հաղորդում է «The New York Times»-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներքին փաստաթղթին։

«Դիվանագիտական ​​անձնակազմի վերադարձը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ առաքելություններում արտակարգ միջոցառումների մեղմացումը կարող են սկսվել արդեն այս շաբաթ», – նշված է փաստաթղթում։

Վերականգնման ենթակա դեսպանատներն Իսրայելում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Հորդանանում, Օմանում, Իրաքում և Քուվեյթում են։

Leave a comment