2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս


2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.6%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


 


Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.


  • շինարարություն՝ 26.5% աճ,

  • ծառայություններ՝ 17% աճ,

  • արդյունաբերություն՝ 3.1% աճ

  • առևտրի շրջանառությունը նվազել է 0․1%-ով։


2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6․7 %-ով. արտահանումը նվազել է 15․7 %-ով, իսկ ներմուծումն աճել՝ 21.5 %-ով:


 


Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%:


 

Դիտումների քանակ10

Leave a comment