ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի 2 նավ․ ՊՆ

Բաժանորդագրվել

Հարվածների հետևանքով ուկրաինական նավերում հրդեհ է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը «Գերան-4 սիկեր» անօդաչու թռչող սարքերով խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռներ տեղափոխող լցանավ ու բեռնանավ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրման հնարավորությունները նվազեցնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը «Գերան-4 սիկեր» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված են հասցրել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստում գտնվող լցանավին, իսկ Օդեսա նավահանգստում ՝ բեռնանավին», – ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ռուսական «Գերանների» հարվածների հետևանքով ուկրաինական նավերում հրդեհ է բռնկվել:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment