https://arm.sputniknews.ru/20260825/rvobert-qvocharjanin-pvokhkapakcvats-ynkerutjunneri-ghekavarnerin-meghadranq-e-arajadrvel-106103810.html
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Դատախազությունը նշում է, որ բոլոր դեպքերում խոսքը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ մեղադրանքների մասին է։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T15:37+0400
2026-08-25T15:37+0400
2026-08-25T15:37+0400
հայաստան
քրեական գործ
մեղադրանք
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_04ef48312682eff533cfb64dbbb38f13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված 3 ընկերությունների գործող և նախկին տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Ըստ կառույցի` խոսքը «Գրիտտի», «Ֆասթ քարթ» և «Կինետիկ» ընկերությունների` ընդհանուր առմամբ չորս ղեկավարների մասին է։ Ըստ հաղորդագրության՝ «Գրիտտի» ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի դեպքում չվճարված հարկերի չափը կազմում է 1 մլրդ 577 մլն 83 հազար դրամ։Դատախազությունը նշել է` ՀՀ քննչական կոմիտեում քննվող վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն ընկերությունը ղեկավարում է 2018 թվականի մարտի 7-ից։ Ընկերությունը Երևանում հագուստի մանրածախ առևտրով է զբաղվում. Հյուսիսային պողոտա 3 հասցեում գործում է «Ստեֆանո Ռիչի», իսկ Թումանյան 12 հասցեում՝ «Կորնելիանի» խանութը։2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսը տնօրենը, ըստ դատախազության պնդման, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացրած հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ է ներառել։ Դատախազության հաղորդմամբ՝ դրա հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել 1 մլրդ 577 մլն 83 հազար դրամի հարկ։Ըստ հաղորդագրության` նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել։ Նա «Գրիտտի»-ն ղեկավարել է 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտը և նույնպես հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել և արդյունքում պետական բյուջե չի հաշվարկել ու վճարել 328 մլն 664 հազար դրամի հարկ։Մեկ այլ քրեական վարույթ վերաբերում է Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «Ֆասթ քարթ» ընկերությանը։Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ, որը պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի փետրվարի 13-ից։ Ըստ քննության՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ը ընկերության գործունեության շրջանակում չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 141 մլն 54 հազար դրամի հարկ։Երրորդ վարույթը վերաբերում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲԸ-ին՝ «Օրանժ ֆիթնես»-ին, որը զբաղվում է սպորտային ծառայությունների մատուցմամբ։Ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա «ԿԻՆԵՏԻԿ»-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի հոկտեմբերի 17-ից։ Դատախազության տվյալներով՝ խոսքը 520 մլն 215 հազար դրամի չվճարված հարկերի մասին է։Դատախազության հաղորդագրության համաձայն՝ բոլոր դեպքերում խոսքը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ մեղադրանքների մասին է։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։Ինչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին. գործում շոշափվում է 3–րդ նախագահի անունը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3a5c119fc6f810e061ee35126eff39ac.jpg.webp
հայաստան, քրեական գործ, մեղադրանք, ռոբերտ քոչարյան
հայաստան, քրեական գործ, մեղադրանք, ռոբերտ քոչարյան
Դատախազությունը նշում է, որ բոլոր դեպքերում խոսքը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ մեղադրանքների մասին է։
Ըստ կառույցի` խոսքը «Գրիտտի», «Ֆասթ քարթ» և «Կինետիկ» ընկերությունների` ընդհանուր առմամբ չորս ղեկավարների մասին է։ Ըստ հաղորդագրության՝ «Գրիտտի» ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի դեպքում չվճարված հարկերի չափը կազմում է 1 մլրդ 577 մլն 83 հազար դրամ։
Դատախազությունը նշել է` ՀՀ քննչական կոմիտեում քննվող վարույթով պարզվել է, որ Ի.Հ.-ն ընկերությունը ղեկավարում է 2018 թվականի մարտի 7-ից։ Ընկերությունը Երևանում հագուստի մանրածախ առևտրով է զբաղվում. Հյուսիսային պողոտա 3 հասցեում գործում է «Ստեֆանո Ռիչի», իսկ Թումանյան 12 հասցեում՝ «Կորնելիանի» խանութը։
2021 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հուլիսը տնօրենը, ըստ դատախազության պնդման, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացրած հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ է ներառել։ Դատախազության հաղորդմամբ՝ դրա հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել 1 մլրդ 577 մլն 83 հազար դրամի հարկ։
Ըստ հաղորդագրության` նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել։ Նա «Գրիտտի»-ն ղեկավարել է 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2018 թվականի մարտը և նույնպես հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել և արդյունքում պետական բյուջե չի հաշվարկել ու վճարել 328 մլն 664 հազար դրամի հարկ։
Մեկ այլ քրեական վարույթ վերաբերում է Երևանի Աճառյան 35 հասցեում «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «Ֆասթ քարթ» ընկերությանը։
Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ, որը պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի փետրվարի 13-ից։ Ըստ քննության՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 23-ը ընկերության գործունեության շրջանակում չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 141 մլն 54 հազար դրամի հարկ։
Երրորդ վարույթը վերաբերում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեում գործող «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲԸ-ին՝ «Օրանժ ֆիթնես»-ին, որը զբաղվում է սպորտային ծառայությունների մատուցմամբ։
Ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա «ԿԻՆԵՏԻԿ»-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի հոկտեմբերի 17-ից։ Դատախազության տվյալներով՝ խոսքը 520 մլն 215 հազար դրամի չվճարված հարկերի մասին է։
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ բոլոր դեպքերում խոսքը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու վերաբերյալ մեղադրանքների մասին է։