Պետդեպը Սիրիան հանել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից

ԱՄՆ Պետդեպարտամենտը Սիրիան հանել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից, որում երկիրը եղել էր գրեթե 50 տարի։ 

Պատժամիջոցները վերացվել են նաև «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման վրայից, որը Բաշար ալ-Ասադի տապալումից հետո իշխանության է եկել Սիրիայում։

«Ֆինանսների նախարարությունը կատարում է նախագահ Թրամփի խոստումը՝ սիրիացի ժողովրդին հնարավորություն տալ մեծության հասնելու», – ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Այսօր ձեռնարկված քայլերը կօգնեն լրացուցիչ ներդրումներ ներգրավել Սիրիա՝ քաղաքական և տնտեսական կայունությունը ամրապնդելու համար»։

 

Leave a comment