Հասարակություն
25.08.2026 | 12:34
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ մասնավորապես Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և ռազմաքաղաքական ղեկավարության հարցը շահարկելու թեմային։
Պատգամավորն ընդգծեց, որ չնայած քաղաքական առումով բոլորն ունեն այդ հարցը բարձրացնելու իրավունք և պարտավորություն, սակայն դահլիճում կա միայն մեկ մարդ, ով ունի նաև անձնական լեգիտիմություն։
«Այս դահլիճում բոլորս իրավունք ունենք, քաղաքական լեգիտիմություն ունենք Բաքվում պահվող մարդկանց մասին խոսելու։ Բայց կա մեկ մարդ, ով ունի նաև անձնական լեգիտիմություն՝ դա մեր հարգելի գործընկեր պարոն Մանուկյանն է։ Ուշադրություն հրավիրեք և տեսեք՝ 2023 թվականից ի վեր պարոն Մանուկյանը քանի՞ անգամ է այս ամբիոնից բարձրաձայնել Բաքվում պահվող մեր հայրենակիցների մասին»,- նշեց Գաբրիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան