https://arm.sputniknews.ru/20260825/entadrum-enq-vor-rvobert-qvocharjanin-kalanavvorelu-mijnvordutjun-knerkajacvi-pastaban-106094158.html
«Ենթադրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի». փաստաբան
«Ենթադրում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի». փաստաբան
Sputnik Արմենիա
Պաշտպանները ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T12:42+0400
2026-08-25T12:42+0400
2026-08-25T12:42+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
արամ օրբելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973883_0:0:1600:901_1920x0_80_0_0_f0a7099de1bfb4ec24c951656d259b91.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված չէ Քոչարյանի առնչությունը որևէ հանցագործության։ Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։«Այն, ինչ մեղադրանքում նկարագրված է, հանցագործություն չէ, և պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չէ։ Մենք սա գնահատում ենք քաղաքական գործընթացների համատեքստում»,– ասաց Օրբելյանը։Փաստաբանի խոսքով՝ այս պահին իրենք ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։«Այս պահին ունենք ինչ-որ մեղադրանք, ֆորմալ առումով ինչ–որ փաստաթուղթ, որի հետ կապված բազմաթիվ բովանդակային խնդիրներ ենք տեսնում, այդ թվում՝ նկարագրվածը հանցագործություն լինել-չլինելու հետ կապված»,– նշեց նա։Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը ենթադրում է, որ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան, քանի որ նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ Լրատվամիջոցները քիչ առաջ հայտնեցին, որ ՀՀ երկրորդ նախագահին բուժկենտրոն են տեղափոխել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103973883_130:0:1551:1066_1920x0_80_0_0_28243b73dcd5bd5417a2f3a90f7e3373.jpg.webp
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան
հայաստան, ռոբերտ քոչարյան, արամ օրբելյան
Պաշտպանները ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված չէ Քոչարյանի առնչությունը որևէ հանցագործության։ Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Այն, ինչ մեղադրանքում նկարագրված է, հանցագործություն չէ, և պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չէ։ Մենք սա գնահատում ենք քաղաքական գործընթացների համատեքստում»,– ասաց Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ այս պահին իրենք ծանոթացել են առաջադրված մեղադրանքին և դրա բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են տեսնում։
«Այս պահին ունենք ինչ-որ մեղադրանք, ֆորմալ առումով ինչ–որ փաստաթուղթ, որի հետ կապված բազմաթիվ բովանդակային խնդիրներ ենք տեսնում, այդ թվում՝ նկարագրվածը հանցագործություն լինել-չլինելու հետ կապված»,– նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը ենթադրում է, որ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան, քանի որ նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով։