Երևանի անշարժ գույքի շուկայի լավագույն առաջարկները․ TOP-3 տարբերակներ

Անշարժ գույքի շուկայում ճիշտ պահին ճիշտ ընտրություն կատարելը նաև շահավետ ներդրում է։ Ներկայացնում ենք Երևանի ամենապահանջված հատվածներում գտնվող 3 բացառիկ անշարժ գույք, որոնք առանձնանում են իրենց դիրքով, որակով և գնային գրավչությամբ։

Երևանի պետական համալսարանի հարևանությամբ՝ Չարենց փողոցում, վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։

• Մակերես՝ 168.3 քմ
• Առաստաղ՝ 3 մ
• 3 ննջասենյակ
• 2 սանհանգույց
• Բաց պատշգամբ
• Զգեստասենյակ
• 2 ստորգետնյա կայանատեղի

Բնակարանը կապիտալ վերանորոգված է և համալրված է Mitsubishi-ի 2 չիլլերով, կենտրոնացված ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերով։ Առկա են նաև անհատական տեսահսկման համակարգ, ինչպես նաև տաք և սառը ջրի մաքրման ֆիլտրեր։

Շենքում առկա են՝
• 2 վերելակ
• 24/7 անվտանգության և տեսահսկման համակարգեր
• Սպասարկման վճար՝ 42,000 դրամ

Արժեքը՝ $550,000

Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ «Ֆիրդուս» բնակելի համալիրի լավագույն մասնաշենքերից մեկում վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան։ Բնակարանը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում և առանձնանում է լուսավորությամբ, բարձր առաստաղներով և գեղեցիկ բաց տեսարաններով դեպի Եկեղեցի և Հանրապետության Հրապարակ։

• Մակերես՝ 110 քմ
• Առաստաղի բարձրություն՝ 3.0–3.1 մ
• Լուսավոր հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միավորված (Studio)
• 3 ննջասենյակ
• 2 սանհանգույց
• 2 ֆրանսիական պատշգամբ
• 2 բաց պանորամային վիտրաժային պատշգամբ
• Պանորամային վիտրաժային եռաշերտ ապակեպատում՝ արևապաշտպան և բարձր էներգախնայող հատկություններով
Առավելություններ՝
• Շենքը հանձնված է շահագործման
• Մասնագիտական կառավարման և սպասարկման ծառայություն
• Սպասարկման վճար՝ 300 դրամ/քմ
• Մտածված և ֆունկցիոնալ հատակագիծ
• Ժամանակակից ճարտարապետական և ինժեներական լուծումներ
• Բարձրակարգ կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ
• Բարձր էներգախնայողականությամբ արտաքին պատեր
• Հրդեհային ազդանշանային և բարձրակարգ ծխահեռացման համակարգեր
• Ինտերնետի, դոմոֆոնի և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների հասանելիություն
• Ստորգետնյա կայանատեղի
• Ժամանակակից, բարձր արագությամբ և անաղմուկ վերելակներ
• Արժեք՝ 596,000 ԱՄՆ դոլար

Ազատության պողոտա | Կասկադի և Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ։ Նորակառույց, պահպանվող թաղամասում վաճառվում կամ վարձակալության է տրվում 4-հարկանի առանձնատուն / կոմերցիոն տարածք։
• Շինության մակերես՝ 429.6 քմ
• Հողատարածք՝ 276 քմ
• Հանգստի գոտի
• Ամառային խոհանոց
• Տեռասա
• Բաց պատշգամբներ
• Նկուղային հարկ
• Վերելակ
• Բաց կայանատեղիի հնարավորություն
Ժամանակակից ճարտարապետությամբ շինություն՝ վիտրաժային պատուհաններով և Երևանի լավագույն համայնապատկերներից մեկով։ Հարմար է բնակության, գրասենյակային, բժշկական, կրթական և այլ կոմերցիոն գործունեության համար։
• Թաղամասում ապահովվում են 24/7 անվտանգություն, կանաչապատում, մաքրություն և տեխնիկական սպասարկում։
• Վաճառքի գին՝ $1,590,000
• Վարձակալություն՝ 4,500,000 դրամ/ամիս

Leave a comment