Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

25.08.2026 | 11:21

Իրավապահ համակարգի կողմից իրականացվող գործողությունների շրջանակում խուզարկություններ են ընթանում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսին՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Խուզարկություններ են իրականացվում Քոչարյանի, Սիրուշոյին պատկանող ընկերություններում։ Գործընկերներս այստեղ աշխատում են, հիմա ես գնում եմ «Պռեգոմեշ»»,- նշել է Կոչուբաևը՝ հավելելով, որ փաստաբանական թիմը վերաբաշխել է ուժերը, և տվյալ հասցեում իրավական պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, իսկ ինքը գնում է «Պռեգոմեշ»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալված են:

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսել մի քանի տասնյակ հասցեներում, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Արփի Հակոբյան

Leave a comment