Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

25.08.2026 | 11:25

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սոքայանը Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ առավոտյան ժամը 7-ից խուզարկություն է իրականացվում ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող տարբեր ընկերություններում։

Սուքոյանի խոսքով՝ խուզարկությունները Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունների շարունակությունն են։ «Երեկ Ազգային ժողովից Նիկոլ Փաշինյանը մի այնքան հակաիրավական և աբսուրդ հայտարարություններ էր անում՝ ասելով, թե հանրությունը պահանջում է, որ այս մարդիկ կալանավորվեն, ունեզրկվեն»,- ասաց Սուքոյանը։

Նա անդրադարձավ Փաշինյանի՝ Լևոն Քոչարյանին ուղղված հայտարարությանը, ըստ որի՝ նրա երեխաները չպետք է ժառանգեն բնակարանը։ Սուքոյանի խոսքով՝ հենց հաջորդ առավոտյան այդ բնակարանում խուզարկություն է սկսվել, այն էլ՝ երեխաների ներկայությամբ։

«Այս շոուի իմաստը ո՞րն է։ Ուղղակի մարդն իր խոսքը պահում է»,- նշեց Արթուր Սուքոյանը:

Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

Leave a comment