Խուզարկություններ տասնյակ հասցեներում. Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին ձերբակալվել են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Իրավապահ մարմինները խուզարկություններ և վարութային գործողություններ են իրականացրել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի տասնյակ հասցեներում: Գործողություններ են ընթացել նաև «Օրանժ ֆիթնես» սպորտային համալիրում, «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնում և «Տոյոտա» ավտոսրահում:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի փոխանցմամբ՝ երկրորդ նախագահին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև նրա մյուս որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քննչական գործողություններն իրականացվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment