«Թող մշտապես ծաղկյալ մնա Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը»․ Արագածոտնի թեմ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է:

 

Արագածոտնի թեմը շնորհավորում է․

 

Վեհափա՛ռ Տեր,

Արագածոտնի Թեմի հոգևոր դասի, աշխատակիցների և հավատավոր զավակների անունից, որդիական սիրով և ակնածանքով շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով:

 

Ամենքիս աղոթքն է առ բարձրյալն Աստված, որ Տերը պարգևի Ձեզ արևշատություն և երկար տարիների քաջառող գահակալություն:

Թող մշտապես ծաղկյալ մնա Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը և Տիրոջ օգնականությամբ շարունակեք ազգանվեր և եկեղեցաշեն Ձեր Հովվապետությունը՝ ի փառս Աստծու, ի պայծառություն և ի շինություն մեր Սուրբ եկեղեցու և հայրենիքի:

 

Որդիական խոնարհութեամբ՝

մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն:

Leave a comment