Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու լուրը։
«Այդ ամենը շրջանառության մեջ են դնում ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես սասանել մեր երկրում տիրող իրավիճակը։ Դրանք բոլորը այնպիսի տեղեկատվական կեղծիքներ են, որոնք նպատակադրված նետվում են տեղեկատվական դաշտ»,-ասել է նա RTVI-ին։
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երկրում «նախապատրաստվող զորահավաքի» մասին հաղորդագրությունները հուլիսի 28-ին նույնպես անվանել էր «թշնամու ստահոդ սադրանք»` ուղղված իրավիճակի ապակայունացմանը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա