Ոչ թե ինքն է մեղավոր, այլ այն բոլոր մարդիկ, որոնք քվե են տվել նրան, նրա բերանը լեզու են դրել. «Հրապարակ»

Երբ մարդը բարձրանում է ամբիոն, խոսում է Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին, կաթողիկոսին պիղծ է անվանում, խոստանում է ինչ-որ անձանց ամբողջությամբ ունեզրկել, դատավորներին է մեղադրում, սպառնում, որ ԲԴԽ կազմը կփոխի, Տիգրանաշենը հանձնելուց եւ ղարաբաղյան շարժման էջը փակելուց է խոսում, ոչ թե ինքն է մեղավոր, այլ այն բոլոր մարդիկ, որոնք քվե են տվել նրան, նրա բերանը լեզու են դրել, այդ լեզուն հարմար պահին չեն կտրել, ակնառու ցույց չեն տվել, որ մերժում են իր վարած քաղաքականությունը: Չեն ուզում, որ իրենց երկրի ղեկավարը հոգեւորականներին վիրավորի, շարունակ հիշի նախկիններին: Թույլ են տվել, որ նա հանդես գա «ժողովրդի անունից» եւ իր հակահայկական ծրագրերն առաջ մղի: Դրանց նկատմամբ վերաբերմունք դրսեւորելու պահը մեր հանրության մի հատված բաց է թողել: Իսկ այս մարդն ի վիճակի չէ հասկանալու, որ հանրությունը միայն իրեն ձայն տված մարդկանցից չէ կազմված: Նա անգամ մոռացել է, թե ինչ տեռորի ու կեղծիքների գնով է ստացել այդ իշխանությունը: Նրա համար կարեւորը փաստացի իրավիճակն է, այն, որ դե ֆակտո ինքն է այսօր երկրի ղեկին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment