ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգոն։
«Ես այս լիազորությունը Կուբայի նկատմամբ երկարաձգում եմ մեկ տարով՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 14-ը», – նշված է Թրամփի՝ ԱՄՆ Դաշնային ռեգիստրի կայքում հրապարակված հուշագրում։
Փաստաթղթում ասված է, որ «այս լիազորության կիրառումը Կուբայի նկատմամբ ևս մեկ տարով շարունակումը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին»։
Կուբայի նկատմամբ ԱՄՆ տնտեսական էմբարգոն գործում է 1960-ականների սկզբից։ Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը փորձել է ճնշում գործադրել Հավանայի վրա՝ փոխելու դրա քաղաքականության ուղղությունը։ ԱՄՆ-ն մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել Կուբայի նկատմամբ և շրջափակում է սահմանել՝ երկրին էներգամատակարարումը խոչընդոտելու համար։