Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը երեկ հրաժեշտի լալահառաչ խոսքով էր հանդես գալիս, որ հեռանում է «հարազատ կրթօջախից», որտեղ շուրջ 5 տարի աշխատել է։

Չնայած նա շուրջ մեկ ամիս է, ինչ պատգամավորական մանդատ է ստացել, սակայն միայն երեկ էր որոշել կրթահամալիրին հրաժեշտ տալ։ Իսկ դպրոցում իսկական ցնծություն է, հատկապես՝ աշակերտների ծնողների շրջանում: Մենք Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից հետաքրքրվեցինք` կրթահամալիրը նոր ղեկավար ունի՞ արդեն։

Մեզ հայտնեցին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթահամալիրի կերպարվեստի ուսուցչուհիներից մեկը՝ Տաթեւիկ Սարգսյանը։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթն էլ արդեն հայտարարված է։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment