Եվրախորհրդարանի պատգամավոր, ձախակենտրոն «Հանրային տարածք» կուսակցության առաջնորդ Ռաֆայել Գլյուքսմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Նա պատրաստվում է մասնակցել Սոցիալիստական և «Հանրային տարածք» կուսակցությունների կազմակերպած նախնական ընտրություններին (փրայմերիզին) և փորձել միավորել մասնատված ձախակողմյան ընտրազանգվածը։ Գլյուքսմանը հույս ունի դառնալ չափավոր ձախերի միասնական թեկնածուն և մրցակցել ինչպես ձախ-արմատական Ժան-Լյուկ Մելանշոնի, այնպես էլ հարցումներում…