Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ


Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն, երաշխավորվելու է պետության վերելքը: Մեր երկիրն այսպիսով թևակոխում է այն փուլը, որը անվանում ենք Չորրորդ հանրապետություն: Հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին: Պետության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգության ապահովման ընկալումները պետք է վերանայվեն: Նա նշել է, որ չի կարելի անվտանգության երաշխավորման ամբողջ բեռը դնել բանակի վրա: Ըստ Փաշինյանի՝ բանակը անվտանգության ապահովման առանցքային, բայց ամենավերջին գործիքը պետք է լինի, անվտանգության ռեզերվը:


Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

Դիտումների քանակ1

Leave a comment