Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է․
«Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի ծանր ու քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակ կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։
Այդպիսին է փոքր երկրի ներկայիս ղեկավարի շիզոֆրենիկ հավակնությունների գինը, որոնք խիստ միախառնված են ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սատանայական հետապնդման հետ։
Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում գործում է միայն մեկ կանոն՝ «Non mittite margaritas ante porcos»»։