Օգոստոսի 17-24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5095 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 182 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 141 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 38, չամրակապված վարելու՝ 973, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 48, վարելու ընթացքում ծխելու՝ 707, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 292, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 17 և 1567 այլ իրավախախտում։ 24 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 87-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 87-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 36-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 99 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17657 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 227 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել են ոչ սթափ 312 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 420 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 4738 առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 350, վարելու ընթացքում ծխելու՝ 713, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 721, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 68, արագության գերազանցման՝ 2973 և 5746 այլ իրավախախտում։ 100 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 739-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 528-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 124-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 30 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։
Դիտումների քանակ1