https://arm.sputniknews.ru/20260824/sisiani-zvoramaseric-mekum-mahacats-zintsarajvoghy-2-erekha-uni-hajtni-en-ajl-manramasner–106072506.html
Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ
Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ
Sputnik Արմենիա
Սիսիանում խոսակցություններ կան, որ հնարավոր է` Հայկը շատ պարտքեր է ունեցել, բայց հստակ պատճառը դեռ ոչ ոք չգիտի։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T18:10+0400
2026-08-24T18:10+0400
2026-08-24T18:10+0400
սիսիան
զինծառայող
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1558/44/15584431_0:151:1600:1051_1920x0_80_0_0_863d9a03990b5db146df588f50dd9d58.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սիսիանի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայողը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայկ Մովսիսյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների` Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել, նա ինքնասպանություն է գործել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, որ 37-ամյա զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Մեր տեղեկություններով` զինծառայող Հայկը և նրա կինը՝ Նարինեն, ունեն 2 երեխա, սպասում էին երրորդ զավակին։ Նա վերջերս ծանր կորուստ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են նրա հայրն ու մայրը։ Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սիսիանում խոսակցություններ կան, որ հնարավոր է` Հայկը շատ պարտքեր է ունեցել, բայց հստակ պատճառը դեռ ոչ ոք չգիտի։ Ինչ վերաբերում է զինծառայողի մահվան պատճառներին, ապա ըստ շրջանառվող խոսակցությունների` նա մահացել է ոչ թե զորամասից դուրս, այլ զորամասի ներսում` իր սենյակում ինքնասպան է եղել։
սիսիան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1558/44/15584431_0:0:1600:1200_1920x0_80_0_0_a64b293dfab9d6476ef8e9d0cfcd58a9.jpg.webp
սիսիան, զինծառայող, ինքնասպանություն
սիսիան, զինծառայող, ինքնասպանություն
Սիսիանում խոսակցություններ կան, որ հնարավոր է` Հայկը շատ պարտքեր է ունեցել, բայց հստակ պատճառը դեռ ոչ ոք չգիտի։
Մեր տեղեկություններով` զինծառայող Հայկը և նրա կինը՝ Նարինեն, ունեն 2 երեխա, սպասում էին երրորդ զավակին։
Սիսիանցիները նրանց բնութագրում են որպես լավ, հայկական, ավանդական ընտանիք։ Հայկի մասին ասում են, որ նա շատ հավասարակշռված տղա է եղել, միշտ մասնակցել է պատարագների։
Նա վերջերս ծանր կորուստ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են նրա հայրն ու մայրը։
Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սիսիանում խոսակցություններ կան, որ հնարավոր է` Հայկը շատ պարտքեր է ունեցել, բայց հստակ պատճառը դեռ ոչ ոք չգիտի։
Ինչ վերաբերում է զինծառայողի մահվան պատճառներին, ապա ըստ շրջանառվող խոսակցությունների` նա մահացել է ոչ թե զորամասից դուրս, այլ զորամասի ներսում` իր սենյակում ինքնասպան է եղել։