Մահացած զինծառայողը 37 տարեկան էր. ՊՆ-ն հաստատեց լուրը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ այսօր ևս մեկ զինծառայող է մահացել։

«Նախնական տվյալով` 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Լրատվամիջոցի տեղեկություններով` զինծառայողը ինքնասպանություն է գործել։

Leave a comment