Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Հասարակություն

24.08.2026 | 17:12

Իտալական Suardi S.P.A. ընկերությունը  դիմել է Մշտական արբիտրաժային դատարան (Permanent Court of Arbitration)՝ ընդդեմ Հայաստանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։

ՀՀ կառավարությունը դատարանից նամակ է ստացել, որ արբիտրաժային գործի ծախսերի համար անհրաժեշտ է վճարել 50 հազար եվրո (մոտ 21 մլն դրամ) նամակի պատկեր կամ լինկ։ ՀՀ վարչապետի աշխատակազմն այդ գումարը հատկացրել է։ Թե ինչ է վիճարկում կամ ինչ է պահանջում իտալական ընկերությունը, հայտնի չէ․ փաստաթղթում այդ մասին տեղեկություն չկա, այն վերաբերում է բացառապես արբիտրաժային վարույթի կազմակերպչական և վճարային հարցերին։

Ընկերությունը դիմել է նաև ՀՀ քաղաքացիական դատարան` ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Դիմումը վարույթ է ընդունվել 2026-ի օգոստոսի 13-ին (ԵԴ2/8586/02/26, դատավոր՝ Գուրգեն Քոթանջյան)։ Դատական նիստի օր դեռևս չի նշանակվել։

Ընկերությունը պահանջում է ՏԿԵՆ-ից բռնագանձել 79․8 մլն դրամ մայր գումարի նկատմամբ հաշվարկված տույժ՝ 2023-ի հուլիսի 27-ից 2026-ի հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 43․7 մլն դրամ, նաև դրա վրա դատարան դիմելու օրվանից շարունակել հաշվարկել օրական 0․05 % տույժ (39,916 ՀՀ դրամ օրական) մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Իտալական Suardi S.P.A. ընկերության հայաստանյան մասնաճյուղը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2013 թվականին։ Ընկերության վերջին խոշոր ծրագրերից մեկը Հայաստանում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի (ԼՈՏ-3) հիմնանորոգումն է եղել։ ՏԿԵՆ-ը իտալական ընկերությանը 2 պայմանագրերով (ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/16Շ և ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/10Շ) պատվիրել է ընդհանուր 756․1 մլն դրամի աշխատանք։

 

 

Գայանե Խաչատրյան

 

Leave a comment