https://arm.sputniknews.ru/20260824/vorvosh-nerdrvoghner-patrast-en-400-mln-dvolar-hatkacnel-erkatughu-kvoncesiaji-hamar-pashinjan-106069871.html
Որոշ ներդրողներ պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել երկաթուղու կոնցեսիայի համար. Փաշինյան
Որոշ ներդրողներ պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել երկաթուղու կոնցեսիայի համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
Հայաստանը չի ցանկանում կորցնել Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման հնարավորությունները և պատրաստ է լուծել հարցը՝ առավելագույնս հաշվի առնելով… 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T17:16+0400
2026-08-24T17:16+0400
2026-08-24T17:22+0400
նիկոլ փաշինյան
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106039750_0:83:1600:983_1920x0_80_0_0_f78b6ea05b22c8e74ce3c2743c3e7f65.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։ Այս մասին ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում հնարավոր են բաղադրիչներ, որոնք ավելի շահավետ կլինեն Ռուսաստանի շահերի սպասարկման տեսանկյունից։ Դրա համար, ըստ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները խնդրում և համոզում են ռուսաստանյան գործընկերներին՝ գնալ այդ ճանապարհով։Ընդ որում, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատմական հնարավորություն ունի ընդգրկվել միջազգային երկաթուղային միջանցքներում։«Մենք մեծ հարգանք ունենք Ռուսաստանի շահերի նկատմամբ, բայց համաձայնեք՝ անտրամաբանական կլիներ որևէ երկրի շահերը վեր դասել մեր սեփական շահերից»,-հավելեց վարչապետը:Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ օտարերկրյա ներդրողներն ու բեռնափոխադրողները պատրաստ են օգտվել Հայաստանի հարավով ապագայում անցնելիք TRIPP-ի երթուղուց, մինչդեռ ինչ վերաբերում է երթուղու շարունակմանը (Նախիջևանից Թուրքիա և հետո Եվրոպա), ապա նրանք խուսափում են պլանավորել բեռնափոխադրումները Հայաստանի երկաթուղով (Երասխ-Ախուրիկ երթուղով)՝ փնտրելով շրջանցիկ ուղիներ։ Վարչապետի խոսքով՝ պատճառը Հայաստանի երկաթուղու՝ ռուսական ընկերության կողմից կառավարումն է: Նոր բացվող տարանցիկ հնարավորությունները չկորցնելու համար Երևանը ռուսաստանյան գործընկերներին առաջարկում է երկաթուղու կոնցեսիան փոխանցել որևէ երրորդ կողմի, որն ընդունելի կլիներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար: Այդ բոլոր հարցերը, Փաշինյանի խոսքով, բարձրացվում են նաև ռուսական կողմի հետ բանակցություններում։Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկեց վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ: ՀԿԵ կոնցեսիայի մանրամասները՝ այստեղ:Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106039750_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d28113049ca4f3a9636c4d8d2f1fb485.jpg.webp
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, ռուսաստան
նիկոլ փաշինյան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, ռուսաստան
Հայաստանը չի ցանկանում կորցնել Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման հնարավորությունները և պատրաստ է լուծել հարցը՝ առավելագույնս հաշվի առնելով Ռուսաստանի շահերը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։ Այս մասին ԱԺ-ում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում հնարավոր են բաղադրիչներ, որոնք ավելի շահավետ կլինեն Ռուսաստանի շահերի սպասարկման տեսանկյունից։ Դրա համար, ըստ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները խնդրում և համոզում են ռուսաստանյան գործընկերներին՝ գնալ այդ ճանապարհով։
Ընդ որում, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատմական հնարավորություն ունի ընդգրկվել միջազգային երկաթուղային միջանցքներում։
«Մենք մեծ հարգանք ունենք Ռուսաստանի շահերի նկատմամբ, բայց համաձայնեք՝ անտրամաբանական կլիներ որևէ երկրի շահերը վեր դասել մեր սեփական շահերից»,-հավելեց վարչապետը:
«Ինչ վերաբերում է ռուսաստանյան գործընկերների հետ երկխոսությանը, ապա շատ կարևոր է, որ մենք հրապարակավ չենք ասում մի բան, իսկ կուլիսներում՝ մեկ այլ բան», – հավելեց վարչապետը:
Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։