«Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց, ինչո՞վ եք սնվում, ի՞նչ եմ պատասխանելու»,- այս մասին «Հանրային ՀԸ»-ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը։
«Դա պետության զավթման սցենար է, երբ որ պետությունը վերցնում և դնում են մեկ կամ մի քանի մարդկանց գրպանում, և դա հենց օլիգարխիան է։ Հայաստանում երկար տարիներ եղել է պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհուպ նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ․․․ Սա այդ կոռուպցիոն համակարգի հետ կապված նոստալգիան է»,- նշել է Փաշինյանը։