https://arm.sputniknews.ru/20260824/banakum-maheri-hamar-nakhararin-meghadreln-indz-hamar-nvorutjun-e-suren-papikjan-106065451.html
Բանակում մահերի համար նախարարին մեղադրելն ինձ համար նորություն է․ Սուրեն Պապիկյան
Բանակում մահերի համար նախարարին մեղադրելն ինձ համար նորություն է․ Սուրեն Պապիկյան
Sputnik Արմենիա
Նախարարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T15:28+0400
2026-08-24T15:28+0400
2026-08-24T15:28+0400
նախարար
սուրեն պապիկյան
մահ
զոհ
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951006_0:84:1600:984_1920x0_80_0_0_8f9054038f5d0048719dac4df4a85b2c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչով են պայմանավորված բանակում վերջին շրջանում արձանագրված սպանության կամ ինքնասպանության հաջորդական դեպքերը։«Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ, սա համակարգային խնդիր է։ Անկախ նրանից` պաշտպանության նախարաը ես, թե այլ մարդ, պետք է համակարգային մոտեցում»,– ասաց Պապիկյանը։Նա թեև հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերը դիտարկելիս միշտ չէ, որ ցանկանում է վիճակագրությամբ խոսել, այդուհանդերձ հենց վիճակագրական տվյալներ ներկայացրեց։«Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում․ ՀՀ բանակի ամբողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են՝ աճի կամ նվազման միտումներով։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել էր մինիմալի՝ 2–ի»,– նշեց նա։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ ԶՈւ–ում մահվան դեպքերից հետո մտադիր է նոր նշանակումներ անել։Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951006_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d21f77a4be03e89b8c965c4f1667702a.jpg.webp
նախարար, սուրեն պապիկյան, մահ, զոհ, բանակ
նախարար, սուրեն պապիկյան, մահ, զոհ, բանակ
Նախարարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համար նորություն է, որ ՀՀ զինված ուժերում մահվան ելքով դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչով են պայմանավորված բանակում վերջին շրջանում արձանագրված սպանության կամ ինքնասպանության հաջորդական դեպքերը։
«Սա մարտահրավեր է, որը միայն իմը չէ, սա համակարգային խնդիր է։ Անկախ նրանից` պաշտպանության նախարաը ես, թե այլ մարդ, պետք է համակարգային մոտեցում»,– ասաց Պապիկյանը։
Նա թեև հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերը դիտարկելիս միշտ չէ, որ ցանկանում է վիճակագրությամբ խոսել, այդուհանդերձ հենց վիճակագրական տվյալներ ներկայացրեց։
«Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում․ ՀՀ բանակի ամբողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության և ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր մշտապես եղել են՝ աճի կամ նվազման միտումներով։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել էր մինիմալի՝ 2–ի»,– նշեց նա։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց 2015 թվականից սկսած, ապա անդրադարձավ նաև 90–ականներին՝ ընդգծելով, որ նման դեպքեր եղել են միշտ։
ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ ԶՈւ–ում մահվան դեպքերից հետո մտադիր է նոր նշանակումներ անել։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։