ԱՄՆ-ն չեղարկել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունները

ԱՄՆ-ն չեղարկել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունները՝ Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է Կորեայի Հանրապետության ծովային հետևակի կորպուսի մամուլի խոսնակ Հան Սըն Ջոնգը:

«ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը հունիսին պաշտոնապես տեղեկացրել է մեզ, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Սանգյոնգի զորավարժությունների ժամանակ զինված ուժերի օգտագործման սահմանափակումներ կան», – ասել է Ջոնգը։

Խոսքը վերաբերում է Սանգյոնգի զորավարժություններին, որոնք նախատեսված են եղել անցկացնել սեպտեմբերին։

Օգոստոսի 19-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան կրճատել են իրենց զորավարժությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։ Մասնավորապես, երկրները որոշել են վաղաժամկետ ավարտել «Ուլչի ազատության վահան» համատեղ զորավարժությունները՝ ավարտվելով օգոստոսի 21-ին՝ օգոստոսի 27-ի փոխարեն։ Որոշումը կայացվել է Վաշինգտոնի կողմից Փհենյանի հետ հարաբերությունները բարելավելու ջանքերի ֆոնին, հաղորդում է գործակալությունը։

Leave a comment