Ծառայությունս ուզում եմ շարունակել
#79
2021 թվականից գործունեություն եմ ծավալել, որպես Սյունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր։ Այս ընթացքում աշխատել եմ մեծ պատասխանատվությամբ, նպատակ ունենալով արդարացնել յուրաքանչյուր քվե։ Ակտիվ գործունեություն եմ ծավալել Սյունիքի դիմակայունության բարձացման, ներդրումների ներգարվման, աշխատատեղերի ստեղծման և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։
“Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության համաժողովի հարգելի պատվիրակներ, հայտնում եմ, որ հայտ եմ ներկայացրել ընդգրկվելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում և ակնկալում եմ ձեր վստահության քվեն հետագա գործունեությունս շարունակելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։