Փաշինյանը բացեց խաղաքարտերը` վեհափառին հեռացնելու պատճառն Արցախը հիշատակելն է. Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260824/pashinjany-bacec-khaghaqartery-vehaparin-heracnelu-pattsharn-arcakhy-hishatakeln-e-karapetjan-106056701.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049632_141:0:1564:1067_1920x0_80_0_0_3f369bf6a93514588ac07e559f81297e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան

նարեկ կարապետյան

Բաժանորդագրվել

Նարեկ Կարապետյանի խոսքով` Փաշինյանի բանակցային ոճը «կա՛մ-կա՛մ»-ն է, իսկ դիվանագիտությունը երրորդ տարբերակ գտնելու մասին է։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բացեց խաղաքարտերը․ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ցանկանում է հեռացնել Արցախի խնդիրը բարձրաձայնելու համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ այսօր կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե կաթողիկոսը սուրբ և անմահ պատարագների ժամանակ Աստծուն կոչ է հղում, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այդպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։

«Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախ անունը շոշափելն է, հիշատակելը, ոչ թե իրենց ասած այլ բաները»,– նշեց Կարապետյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ բանակցային կարողությունների բացակայության հետևանքով Հայաստանը միայն գործընկերներ է կորցնում։ Նրա խոսքով՝ իշխանությունն ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը փորձում է բարդել ընդդիմության վրա, մինչդեռ մինչ այժմ չի եղել որևէ ոլորտ, որտեղ իշխանությունները կարողացել են արդյունավետ բանակցություններ վարել։

«Իր բանակցային ոճն այսօրվա ելույթում շատ վառ արտահայտվեց՝ «կամ-կամ» է, «և–և» չկա։ Բայց միշտ կան երրորդ տարբերակներ։ Դիվանագիտությունը հենց դրա մասին է»,– ասաց պատգամավորը։

Նա զուգահեռ անցկացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Փաշինյանի վարած բանակցությունների հետ, երբ հարցը դիտարկվում էր միայն երկու ելքով՝ պատերազմ կամ զիջում։

Հարցին, թե ընդդիմությունն ինչ այլընտրանքային օրակարգ է առաջարկելու Սահմանադրության փոփոխության և կաթողիկոսին հանգստի կոչելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, Կարապետյանը պատասխանեց, որ խմբակցությունը պատրաստվում է հանդես գալ առանձին հայտարարությամբ։

Leave a comment