Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ հրդեհվել է «Էպիցենտր» հիպերմարկետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 12:06

Ռուսաստանը հարձակվել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է ուկրաինական Օդեսային։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Meduza-ն:

Ըստ նրա՝ հիմնական հարվածները հասցվել են պարենային պահեստներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Վնասվել են նաև մասնավոր տներ, բռնկվել են հրդեհներ։ Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինական տելեգրամ ալիքները հաղորդում են, որ հրդեհվել է «Էպիցենտր» հիպերմարկետը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարված է հասցվել Օդեսայի մարզի Յուժնի նավահանգստին՝ խոցելով Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիք և քսանյութեր տեղափոխող լցանավ, վառելիքով հինգ պահուստարան, ռազմական նշանակության ապրանքներով տասը պահեստային օբյեկտ և ռազմական բեռների բեռնաթափման և պահեստավորման համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment