Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը


Օգոստոսի 20-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը հանել տարել են Արարատյան փողոցում կայանված իր հինգ ավտոմեքենաների զույգ համարանիշները։


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել են օտարերկրացի երեք տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։


«Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, երեքն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են Շենգավիթի բաժին։


Գողոնը հայտնաբերվել է։


Նախաձեռնվել է քրեական վարույթ։


Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ4

Leave a comment