Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահերի․ վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալը. ՌԴ-ի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում. դա բացառվում է, որևէ մեկը չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի, (մինչև հիմա չեն փորձել), չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ: Այս մասին Հանրայինի հարցազրույցում ասել է Փաշինյանը:

«Մենք մեր ռուսաստանցի գործընկերներին էլ ենք ասել, որ գիտեք մենք չենք վիճելու, մենք ձեզ հետ վիճաբանության մեջ չենք մտնել, չենք կռվելու, որովհետև գնահատաում ենք այն հարաբերությունը, որն ունենք: Միջպետականը՝ մի կողմ, բայց անձնական մակարդակը պակաս կարևոր չէ այս կոնտեքստում. ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ջերմ հարաբերություն ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինի հետ: Սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի»,-շեշտեց վարչապետը:

Leave a comment