Օրեր առաջ լրացավ բլոգեր Քրիստինե Մարգարյանի որդու՝ Խաչէի 40 օրականը։ Այդ առիթով բլոգերը կադրեր է հրապարակել և գրել հետևյալը.
«40 օր է՝ իմ աշխարհը փոխվել է,
40 օր է՝ սիրտս ուրիշ ձև է բաբախում,
40 օր է՝ ամեն օր նորից ու նորից հասկանում եմ՝ ինչ մեծ հրաշք է մայր լինելը
Իմ փոքրիկ տղա, դու իմ ամենամեծ սերն ես, իմ ամենասիրուն նվերը։
Թող Աստված միշտ պահապան լինի քեզ, առողջ ու երջանիկ մեծանաս։
Իմ բալիկը՝ արդեն 40 օրական է»։