Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում վառելիքի շուկայում առկա ոչ բոլոր խնդիրներն են դեռևս լուծվել, սակայն դրանց ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
«Այո՛, դեռ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց դրանք լուծվում են։ Վարչապետը վերահսկողության տակ է պահում այս հարցերը։
Հատուկ հանձնաժողով է ստեղծվել։
Այո՛, իհարկե, մարդկանց համար որոշակի անհարմարություններ կան, սակայն կառավարությունը, բնականաբար, պետք է իրավիճակը պահի վերահսկողության տակ»,- «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Պուտինը։